Ապրիլի 2-ին՝ ժամը 22:24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դալար գյուղի Գրիբոյեդովի փողոցում այրվում է տան տանիք:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիբոյեդովի փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Գրիգոր Ս.) երկրորդ հարկում գտնվող թռչնանոցում:
Ամբողջությամբ այրվել են թռչնանոցի գույքը և եղեգնյա տանիքի ծածկույթը (84 քմ), կա մոտ 4500 ծխահարված ճուտ: