Իրանի մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը՝ Ազադի աշտարակը, որը նաև կոչվում է Թեհրանի դարպաս, դարձել է կորոնավիրուսի մասին լազերային ցուցադրության էկրան: Քաղաքապետարանն այն նվիրել է բժիշկներին, որոնք պայքարում են COVID-19-ի դեմ ինչպես Իրանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Միևնույն ժամանակ, երկրի իշխանությունները նշում են, որ նրանք պայքարում են ոչ միայն կորոնավիրուսի, այլև «ավելի վտանգավոր պատժամիջոցների վիրուսի» դեմ:
Իսլամական հանրապետությունում զոհերի թիվը հասել է 3160 մարդու: Փետրվարի վերջին վարակի արագ տարածման պատճառով Իրանը հայտնվեց ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, բայց հետագայում այդ ուշադրությունը սևեռեց Եվրոպայի և Միացյալ Նահանգների վրա: