Եվրոպական դատարանի որոշմամբ՝ Լեհաստանը, Հունգարիան ու Չեխիայի Հանրապետությունը խախտել են եվրոպական օրենքով սահմանված իրենց պարտավորությունները՝ հրաժարվելով ապաստանել ներգաղթյալներին: Թեմային է անդրաձարձել Euronews-ը: Եվրոպայի դատական մարմնի հաղորդմամբ՝ վերոնշյալ երկրները չեն կիսել ԵՄ-ի միգրացիոն ճգնաժամի բեռն ու չեն ընդունել Իտալիայից ու Հունաստանից ժամանած փախստականներին:
Ժամանակավոր տեղավորման մեխանիզմի համաձայն՝ յուրաքանչյուր ներգաղթյալի համար ապաստանող երկրներին հատկացվում է 6 հազար եվրո: