Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Միացյալ Նահանգներում արձանագրվել է նոր ռեկորդ: Երկրում գործազրկության ցուցանիշը հասել է 6.6 միլիոնի: Տեղեկությունը փոխանցել է Guardian պարբերականը: Միացյալ Նահանգների միլիոնավոր քաղաքացիներ դիմել են գործազրկության նպաստ ստանալու համար: Որոշ փորձագետներ հայտնել են, որ երկրի տնտեսական ճգնաժամային իրավիճակն իրականություն է դառնում: