Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը զսպելու համար Զամբիայում անորոշ ժամանակով փակել են հայտնի տեսարժան վայրը՝ Վիկտորիա ջրվեժը, այն մեկուսացնելով զբոսաշրջիկներից: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Համաշխարհային ժառանգություն համարվող ջրվեժը գտնվում է Զամբիայի և Զիմբաբվեի սահմանում, Զամբեզի գետի վրա: Ջրվեժի բարձրությունը 120 մետր է, լայնությունը՝ 1800: Բնության այդ գեղեցկությունը հայտնաբերել է ճանապարհորդ Դեյվիդ Լիվինգսթոնը 1855 թվականին և կոչել բրիտանական թագուհի Վիկտորիայի անունով: Այժմ ջրվեժը ներառված է Զամբիայի ազգային պարկի տարածքում և համարվում է զբոսաշրջիկների ամենասիրած վայրերից մեկը: