COVID-19 վարակի առաջին ներմուծված դեպքն է գրանցվել Ուհան քաղաքում, որը դարձավ նոր տեսակի կորոնավիրուսի տարածման կիզակետը, ասված է ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի տվյալներում:
Դեպքը գրանցվել է երեքշաբթի, սակայն չի նշվում, թե որ երկրից է ժամանել հիվանդը:
Ամենայն հավանականությամբ, վարակված անձը արտասահմանից ժամանել է Չինաստանի մեկ այլ քաղաքի օդանավակայան, այնուհետև գնացքով հասել է Ուհան, քանի որ քաղաքի հետ օդային հաղորդակցությունը կվերսկսվի միայն ապրիլի 8-ից, իսկ ուղևորատար գնացքների մուտքն Ուհան արդեն բաց է:
Ներկայումս Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ներմուծված 806 դեպք, որից 691 մարդ բուժվում է, 20-ը ծանր վիճակում է, ապաքինվել է 115-ը, երկիր մուտք գործած վարակակիրների շրջանում մահեր դեռևս չեն գրանցվել: