Եվրոպայում բժիշկները կրկնում են այն սխալները, որոնք թույլ են տրվել Ուհանում Covid-19 նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Ուհանի փորձագետների հայտարարությունը:
Խոսքը վերաբերում է հատկապես ԼՕՌ բժիշկների անբավարար պաշտպանվածությանը: Ըստ Bloomberg-ի՝ Չինաստանում վիրուսի բռնկման առաջին շաբաթներին հիվանդացել են առողջապահության ոլորտի հազարավոր աշխատողներ, նրանցից 46-ը մահացել են: Բուժաշխատողները շատ հեշտ են վարակվում, քանի որ սերտ կապի մեջ են հիվանդների հետ:
Չինացի բժիշկները հիշեցրել են, որ պետք է հնարավորին շատ թեստեր անցկացնել, քանի որ հաճախ հիվանդությունը կարող է թեթև կամ առանց ախտանշանների ընթանալ:
Ըստ չինացի մասնագետների՝ նոր կորոնավիրուսի ժամանակին թեստավորումը ազգային կառավարությունների և առողջապահության համակարգերի իրավասության յուրահատուկ ցուցանիշ է:
Ինչպես հայտնում է EAD Daily-ն, չինացի հետազոտողների տվյալներով՝ առավել խոցելի են և ավելի հաճախ են նոր կորոնավիրուսով վարակվում արյան երկրորդ խումբ ունեցող մարդիկ: Բեռլինի Ռոբերտ Կոխի ինստիտուտի նախագահ Լոթար Վիլլերն ասել է, որ Covid-19 վիրուսային համաճարակը կընթանա ալիքաձև և կարող է տևել երկու տարի: