Ռուսաստանի Фармзащита արտադրահետազոտական կենտրոնը չինական և ֆրանսիական փորձի հիման վրա մշակել է կորոնավիրուսի բուժման մեխանիզմ՝ գործածելով մալարիայի բուժման «մեֆլոխիմ» դեղամիջոցը:
Շեշտվում է, որ հիշյալ դեղամիջոցը արգելափակում է վիրուսի հետագա զարգացումը:
«Դա արդյունավետ բուժում կապահովի կորոնավիրուսով վարակված տարբեր ծանրության հիվանդների համար»,- ասել է Վերոնիկա Սկվորցովան՝ Ռուսաստանի Դաշնային բուժա-բիոլոգիական ծառայության ղեկավարը:
Մշակումն իրականացվել է՝ հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները, ներառվել են նաև Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության մեթոդական հանձնարարականները՝ նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման, ախտորոշման և բուժման վերաբերյալ (COVID - 19):