Սիրիայում հաստատվել է կարանտին, և դրանով պայմանավորված՝ բաց են միայն մթերային խանութներն ու դեղատները, իսկ երեկոյան ժամը վեցից մինչև առավոտյան ժամը վեցը պարետային ժամ է:
Դամասկոսի բնակիչների համար անսովոր վիճակ է: «Պատերազմի ժամանակ եղան զոհեր, կրակոցներ, բայց կյանքը Դամասկոսում չդադարեց: Ցանկացած միջադեպ շատ արագ լուծվում էր, և ամեն ինչ նորից նորմալանում էր: Իսկ հիմա կյանքը կարծես կանգ է առել»,- ասում են նրանք:
Սիրիայում ներկայումս կորոնավիրուսային վարակի դեպքերը շատ չեն, բայց ԱՀԿ-ն զգուշացնում է հիվանդության պայթուցիկ տարածման վտանգի մասին Մերձավոր Արևելքի այս երկրում, հատկապես փախստականների ճամբարներում: