Սիրիան դադարեցնում է միջազգային ավիահաղորդակցությունը՝ կորոնավիրուսային համաճարակի ֆոնին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Սիրիայի տրանսպորտի նախարար Ալի Համուդային:
«Վերջին թռիչքը կլինի փետրվարի 22-ին՝ Մոսկվայից, որից հետո մենք փակենք հաղորդակցությունը»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ բոլոր երկրները, որոնք օդային կապ ունեն Սիրիայի հետ, զգուշացված են այդ մասին: