Ռուանդայում կոկորդիլոսը հարձակվել է բնակիչներից մեկի վրա և հոշոտել նրան։ Դեպքը տեղի է ունեցել, երբ քաղաքացին խախտել է նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված կարանտինը և ուղևորվել է ձկնորսության։ Զոհի անունն ու տարիքը չեն հրապարակել։
Նշենք, որ Աֆրիկայում ամեն տարի այս գիշատչի զոհ են դառնում հարյուրավոր մարդիկ։