Հյուսիսային Մակեդոնիան ստորագրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու վերջին եզրափակիչ փաստաթուղթը, որն անհրաժեշտ էր Հյուսիսային դաշինքին միանալու համար: Այս մասին գրում է Lenta.ru կայքը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:
ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ փաստաթուղթը ստորագրել է Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Սվետո Պենդարովսկին:
«Ես, որպես պետության ղեկավար, այս փաստաթղթով հանդիսավոր կերպով հայտարարում եմ, որ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունը միանում է Հյուսիսատլանտյան պայմանագրին և պարտավորվում է սահմանել ու կատարել այս պայմանագրով սահմանված բոլոր դրույթները»,- հայտարարել է նա:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ողջունում է 30-րդ անդամի մուտքը կառույց: