Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննադատել է վրացի լրագրողների ագրեսիվ պահվածքը ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում՝ նրանց անվանելով «հիվանդ»: Վրացի լրագրողուհիներն, ընդ որում, Լավրովին հարցերն ուղղել են միմյանց հրելով ու ընդհատելով, ինչն առաջացրել է բարձրաստիճան դիվանագետի զուսպ զայրույթը: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի բնորոշմամբ՝ վրացի լրագրողները «հարձակվել են» Ռուսաստանի պատվիրակության վրա: Նրան զավեշտալի է թվացել այն փաստը, որ բոլոր լրագրողները նույն հարցն էին տալիս Լավրովին. «Դուք գնալո՞ւ եք Թբիլիսի»: