Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները Բեյրութում բանակցություններ են վարել Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի հետ՝ փոխանցում է Al Mayadeen-ը, հավելելով, որ քննարկվել են տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղիները:
Ըստ նույն աղբյուրի՝ պատվիրակության այցը կտևի մինչև փետրվարի 23-ը, և մինչ այդ փորձագետները հնարավորություն կունենան առավել մանրամասն ծանոթանալ երկրում տիրող իրավիճակին:
Հիշեցնենք, որ մարտի սկզբին Լիբանանը ստիպված է արտաքին պարտքից մոտ 1,2 միլիարդ դոլարի հասնող վճարումներ անել, և կառավարությունը կանգնած է իր պարտավորությունների վերակազմավորման փաստի առաջ:
Միևնույն ժամանակ, Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել է, որ ճգնաժամի պատասխանատուները կենթարկվեն դատական հետապնդման: Կոնկրետ ինչի մասին է խոսքը՝ չի մանրամասնվում: