Լիբանանի նախագահ Միշել Աունը կառավարությանը հորդորել է հնարավորինս շուտ սկսել երկրի պետական բյուջեի նախագծի կազմումը:
Կառավարության աղբյուրը Al Mayadeen-ին հայտնել է, որ Լիբանանն Արժույթի միջազգային հիմնադրամին պաշտոնապես կխնդրի նաև վերազմավորել իր արտաքին պարտքը, հընթացս տրամադրելով նաև տեխնիկական օժանդակություն:
Հիշեցնենք, որ Լիբանանը կանգնած է դեֆոլտի առաջ. ամեն ինչից բացի, ընդամենը մեկ ամիս անց, Բեյրութը ստիպված է լինելու մարել Եվրամիության տրամադրված վարկն, ինչն անհնար կլինի առանց միջազգային կազմակերպությունների օգնության:
Լիբանանի ազգային պարտքը կազմում է երկրի Համախառն ներքին արդյունքի 150%-ը, ինչն աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: Դեֆիցիտը, որը ենթադրաբար պետք է լիներ պետական բյուջեի 7,6%-ը, արդեն 2019-ի սեպտեմբերին՝ բողոքի զանգվածային ցույցերից առաջ, գերազանցել էր 11%-ը: