Լիբանանի խորհրդարանը 63 կողմ, 20 դեմ ձայների հարաբերակցությամբ իր վստահությունն է հայտնել Հասան Դիաբի կառավարությանը: Ելույթ ունենալով քվեարկությունից առաջ՝ վարչապետը ներկայացրել է լայն բարեփոխումների ծրագիր: Նա խոստացել է արդիականացնել դատական և ֆինանսական համակարգերը, ինչպես նաև պետական կառավարման կառուցվածքը: Քաղաքական գործչի ամենակարևոր խնդիրներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է:
Խորհրդարանի նիստն անցել է բողոքի ակցիայի ֆոնին: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար, որոնք փորձել են թույլ չտալ պատգամավորների մուտքը խորհրդարանի շենք։ Իրավապահների հետ բախումների հետևանքով հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել։