Լիբանանահայ Տիգրան Զաքարյանը վիճակախաղով արժանացել է գլխավոր մրցանակին, որը լիբանանյան արժույթով կազմում է 1.2 միլիոն դոլար: Այս մասին տեղեկացնում է «Արևելք» պարբերականը:
Տիգրան Զաքարյանը հայտնել է, որ մշտապես մասնակցում է վիճակախաղերին: Տեղական լրատվամիջոցների հետ զրույցում նա հայտնել է, որ շահելու մասին լուրն իմանալու օրն ամբողջ գիշեր չի կարողացել քնել: Ներկայումս վարորդ աշխատող Տիգրան Զաքարյանը համեստ ընտանիք ունի: