Հորդանանի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել՝ կապված մորեխների ներխուժման սպառնալիքի հետ: Այս մասին հաղորդում է Al Arabia-ն՝ հավելելով, որ մորեխների պարսերը Եմենից ու Սաուդյան Արաբիայից շարժվում են դեպի Հաշեմիթյան թագավորություն:
Նշվում է, որ մորեխները ներխուժել են նաև Սոմալի, Եթովպիա, Քենիա, Հարավային Սուդան, Ուգանդա, Էրիթրեա, Ջիբութի, Տանզանիա, Հնդկաստան և Պակիստան: «Հերթի մեջ են» Չինաստանն ու Իրանը: