ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտը բանակին է նվիրել «Հայոց Պատմության» ակադեմիական բազմահատորյակի մի քանի հարյուր օրինակ։
«Գրքերը հասցվել են զորամասեր։ Շնորհակալություն Պատմության ինստիտուտին և անձամբ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանին՝ ՀՀ ՊՆ հետ բարձր համագործակցության համար»,- գրել է Հովհաննիսյանը։