Միացյալ Նահանգներում 74 տարեկանում վախճանվել է ծրագրավորող ու հաշվիչ տեխնոլոգիայի ոլորտի մասնագետ Լերի Թեսլերը, որն աշխարհին հայտնի է իր Cut/Copy/Paste համակարգչային հրամաններով:
Թեսլերը ծնվել է 1945-ին, կրթություն ստացել է Սթենֆորդում ու Սիլիկոնի հովտում աշխատանքը սկսել 1960-ականներին: Նա սկսել է մասնագիտանալ ինթերֆեյսի դիզայնի ոլորտում՝ հասնելով նրան, որ համակարգիչները դառնան առավել հարմարավետ օգտատերերի համար: