40 բժշկական կենտրոնում անհետաձգելի բուժօգնությունը՝ էմերջենսի ծառայությունը, արդեն մեկ շաբաթ պետպատվերով է իրականացվում: Պետությունը նախնական 400 մլն դրամ է հատկացրել շտապ և անհետաձգելի ծառայությունները քաղաքացիներին անվճար մատուցելու համար: 40 բուժհաստատությունից 11-ը Երևանում է, 29-ը՝ մարզերում: