Անհայտ անձը Կալինինգրադի շուկայում կրակահերթեր է արձակել որսորդական կարաբինից և սպանել երկու հոգու, վիրավորելով ևս մեկին՝ հաղորդում է ТАСС-ը, հավելելով, որ դրանից հետո տղամարդը փորձել է ինքնասպան լինել:
Ըստ նույն աղբյուրի՝ սպանվածներից մեկը տղամարդ էր, իսկ մյուսը՝ հղի կին: Եվս մեկը, որը վիրավորվել էր, 14-ամյա պատանի է եղել, որն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
Կրակոցներ արձակած անձը նույնպես հոսպիտալացվել է: