Չեխիայի ոստիկանները երկրի արևմտյան շրջաններից մեկում բեռնատարի մեջ հայտնաբերել են անօրինական ներգաղթյալների: Իրավապահ մարմինների ղեկավարը հայտարարել է, որ գաղթականներին հայտնաբերել են այսպես կոչված սրտի բաբախյունը գրանցող սարքի օգնությամբ:
Ոստիկանության տվյալով՝ բեռնատարում եղել են 16-36 տարեկան 11 անօրինական ներգաղթյալներ, որոնք ուղևորվում էին Գերմանիա: Մեծամասնությունն Աֆղանստանի քաղաքացիներ են եղել: