Բրյուսելի Bozar անվամբ ռեստորանի հայազգի շեֆ խոհարար Կարեն Թորոսյանն արժանացել է «Միշլեն» աստղի: Նրա ռեստորանն արդեն չորրորդ տարին անընդմեջ պահպանում է որակի բարձրագույն նշանն ու ընդգրկված է աշխարհի ամենահեղինակավոր խոհարարական վարկանիշային ցուցակում:
Հայտնի է դարձել, որ 2019-ին Կարեն Թորոսյանի ղեկավարությամբ անցկացվել է Gourmet Fest-ը, որի նպատակն էր հայկական ու եվրոպական կերակրատեսակների համադրությամբ բացառիկ ճաշացանկ ստեղծել:
«Միշլեն» աստղն ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է համաշխարհային ռեստորանային բիզնեսում: «Միշլենի» կարմիր ուղեցույցում ռեստորանների վարկանիշային ցուցակը հրապարակվում է Փարիզում 1900 թվականից: