Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը Ֆեյսբուքում անդրադարձել է իր պաշտոնանկության մասին լուրերին: Նա, մասնավորապես, գրել է.
«Որոշ լրատվականների՝ կեղծիք ու բամբասանք տարածելու մոլուցքը հասել է երևակայության գագաթնակետին:
Զարմանում եմ, որ մինչև հիմա Ալ Քաիդայում անդամակցություն մեզ չեն «մեղսագրել»:
Ազատման դիմում չեմ ներկայացրել, ընդամենը բանավոր խնդրել եմ քաղաքապետի համաձայնությունը` այլ աշխատանքի տեղափոխվելու համար: Սպասում եմ պարոն քաղաքապետի որոշմանը:
Այնպես որ, ցավում եմ, պարոնա՛յք, էլի նորմալ վաճառվող սենսացիա չեք ունենա»։