ԱՄՆ կառավարությունը մարտի 18-ից ԵՄ-ի կողմից ներմուծվող օդանավերի նկատմամբ մաքսատուրքը կավելացնի 5%-ով: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով առևտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցչի հայտարարությունը:
«Միացյալ Նահանգները ԵՄ-ի կողմից ներմուծվող օդանավերի նկատմամբ հաստատված մաքսատուրքը 10%-ից ավելացնում է մինչև 15%-ի»,- ասվում է տեքստում:
Հիշեցնենք, որ Boeing Co.-ն, 1962 թվականից ի վեր առաջին անգամ, այս տարվա հունվարին օդանավերի մատակարարման նոր կարգ չի ստացել: