Բանգլադեշից Մալայզիա ուղևորվող նավը, որում եղել է ավելի քան հարյուր փախստական, ջրասույզ է եղել: Նավաբեկության հետևանքով մահացել է առնվազն 15 մարդ: Փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել 65 ուղևորի: Մտավախություն կա, որ զոհերի թիվը կավելանա, քանի որ ևս 50 մարդ անհետ կորած է համարվում:
ԴԵպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, որոնց ներգրավված են նաև ջրասուզակները: