Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը փետրվարի 10-ին հրավիրած մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ ստացիոնար սովորող արտասահմանցի ուսանողները կկարողանան աշխատել առանց հատուկ թույլտվության:
Նախարարի խոսքով՝ համապատասխան օրենքը, որն ընդունվել է փետրվարի 6-ին, շուտով ուժի մեջ կմտնի:
«Եթե նախկինում որոշ սահմանափակումներ կային, ապա այժմ դրանք չեն լինի»,- ասել է նախարարը:
Ֆալկովը նշել է, որ Ռուսաստանի բուհերում օտարերկրացի ուսանողների համար բյուջետային տեղերի քանակը տարեցտարի կավելանա: Նրա խոսքով՝ Ռուսաստանի բուհերում «սովորում է 2674 ՀՀ քաղաքացի, նրանցից 741-ը՝ պետպատվերով»: