Մոսկվայում անցկացվող «Պրոդէքսպո -2020» սննդի միջազգային ցուցահանդեսի շրջանակում Արտաշատի պահածոների գործարանի և հայտնի երգիչ Գրիգորի Լեպսի միջև ստորագրվել է պայմանագիր՝ Հայաստանում «Լեպս» ապրանքանիշով սննդամթերքի արտադրության վերաբերյալ:
«Համոզված ենք, որ այս համագործակցությունը հաճելի կլինի բոլոր նրանց համար, ովքեր կհամտեսեն «Գրիգորի Լեպսի հյուրընկալ կալվածք» ընկերության արտադրանքը,- նշել է Արտաշատի պահածոների գործարանի ներկայացուցիչը:
Սննդամթերքն արտադրվում է հատուկ մշակված բաղադրատոմսերի և հայտնի երգչի նախասիրությունների համաձայն»: