2020 թվականին Արարատի մարզի 70 համայնքներից տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաստատմանն են ներկայացվել շուրջ 112 սուբվենցիոն հայտեր՝ 4.399.577,0 ՀՀ դրամ արժեքով:
Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի մարզի 56 համայնքներից ներկայացվել էին 84 սուբվենցիոն ծրագրի հայտեր, որոնցից իրականացվել են 58-ը՝ 1,5 մլրդ ընդհանուր արժեքով:
Այս տարվա սուբվենցիոն ծրագրերն ընդգրկում են հետևյալ ոլորտները՝ ասֆալտապատում, լուսավորություն, գազիֆիկացում, արևային վերականգնվող համակարգերի տեղադրում, շենքերի տանիքների նորոգում, հասարակական և ժամանցային վայրերի կառուցում: