Փետրվարի 8-ին՝ ժամը 19:13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի «Գանգրահեր տղայի» հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ հավելելով, որ տուժածներ չկան, առկա է եղել գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գարիկ Հ., ծնված 1989 թ.), դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը: