ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Փետրվարի 8-ին կեսօրից հետո` դեպի երեկո, ՀՀ տարածք է ներխուժելու ցիկլոնի ցուրտ մթնոլորտային ճակատը»,- տեղեկացնում է Գագիկ Սուրենյանը:

«Եթե այսօր և վաղը մինչև կեսօր ձյուն է տեղալու միայն լեռնային մարզերում, ապա արդեն փետրվարի 8-ին երեկոյան ժամերին մինչև փետրվարի 9-ի առավոտ հանրապետության ողջ տարածքում կտեղա ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 8-ի երեկոյան, ջերմաստիճանի կտրուկ անկումով պայմանավորված, հանրապետության բոլոր ճանապարհները կպատվեն մերկասառույցով։ Օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօր կլիմայական նորմայից բարձր է 10-15 աստիճանով, սակայն փետրվարի 8-11-ը աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով»: