ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երրորդ մեծ ուղերձը Կոնգրեսին տևեց 75 րոպե: Նախագահը խոսեց տնտեսական հաջողությունների, հակաահաբեկչական պայքարի, Իրանի նոր պատժամիջոցների մասին, հաստատեց ամերիկյան օրակարգը, որի առանցքում ընտանիքն է: Տպավորությունն այնպիսին էր, որ Թրամփին բացարձակ չի հետաքրքրում իրեն պաշտոնանկ անելու՝ դեմոկրատների մտադրությունը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները հրատապ նիստ են անցկացրել Սիրիայի, մասնավորապես՝ Իդլիբի նահանգում տիրող իրավիճակի հետ կապված:
Գերմանիայի Թյուրինգիա նահանգում անցկացված տեղական կառավարության ընտրություններում հաղթել է Ազատ դեմոկրատների թեկնածուն՝ աջ-ռադիկալ «Այլընտրանք Գերմանիայի համար» շարժման աջակցությամբ: Սա իսկական շոկ է առաջացրել քաղաքական դաշտում, որովհետև Alternativa Für Deuchland-ը որոշ շրջանակների կողմից նույնիսկ ֆաշիստական շարժում է դիտարկվում:
Մանրամասները՝ օրվա միջազգային լրահոսում: