ԱԺ արտահերթ նիստը տեղի կունենա օրակարգի մեկ հարցով: Սահմանադրական օրենքի 213-րդ հոդվածի փոփոխության նախագիծը խորհրդարանը կքննարկի քիչ անց: Այս մասին խորհրդի փակ նիստից հետո հայտարարեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:
Շրջանառության մեջ դրված փաստաթուղթը ստորագրել է 44 պատգամավոր: