Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին Կապանում տեղի ունեցած հերթական մեծ ասուլիսի ընթացքում հրապարակել է 3-րդ 100 փաստը Նոր Հայաստանի մասին։
2020 թվականի պետական բյուջեով զինծառայողների, փրկարարների, անտառապահների, ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման, նվազագույն աշխատավարձի բարձրացման, կենսաթոշակների և նպաստների բարձրացման համար հատկացվել է շուրջ 71.6 միլիարդ դրամ լրացուցիչ գումար: Ղեկավար պաշտոններ զբաղեցնող բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման համար հատկացվել է շուրջ 1 միլիարդ դրամ լրացուցիչ գումար, որը կազմում է վերոնշված գումարի 1.4%-ը:
Սա մատնանշած փաստերից մեկն է, իսկ ընդհանուր առմամբ, հրապարակման հիմնական բաղադրիչը տնտեսական էր։