Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Վիճակագրության կոմիտեն հրապարակեց 2019 թ. դեկտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը:
Ըստ այդմ՝ դեկտեմբերը գերազանցել է տարվա բոլոր ռեկորդները՝ ապահովելով 10.7 տոկոս տնտեսական ակտիվության աճ:
Ընդ որում, արտահանումն աճել է 13 տոկոսով:
- Ծառայությունները՝ 11.6 տոկոսով:
- Արդյունաբերությունը՝ 6.4 տոկոսով:
- Շինարարությունը՝ 4.9 տոկոսով։
- Աշխատավարձերը՝ 5.4 տոկոսով:
Տարվա արդյունքները ավելի ռեկորդային են: Կներկայացնեմ ավելի ուշ»: