Թուրք զինվորականներն ու տանկերը ժամանել են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի: Այս մասին հայտնել են լիբիական լրատվամիջոցները: Մեդիայի հաղորդմամբ՝ Թուրքիայի զորախմբերը Լիբիա են եկել երկու ռազմանավով, ևս մեկ ծովային փոխադրամիջոցով տեղափոխվել է տեխնիկան: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ևս 40 թուրք սպաներ ժամանել են օդանավով:
Հիշեցնենք, որ 2011-ին ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի գլխավորությամբ ձևավորված միջազգային կոալիցիոն ուժերը ռազմական գործողություններ էին անցկացրել Լիբիայում, որի հետևանքով սպանվել էր երկրի ղեկավարը, և հակամարտություն էր սկսվել: