• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 19:23
Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության առաջին օրում ներգրավել է մոտ 2,5 մլն դոլար. «Հարևաններ» Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության... 19:44
Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 20:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Արմեն Սարգսյանը հանդիպել է Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի անդամների և շվեյցարացի գործարարների հետ
Քաղաքականություն
21:5220 Հնվ, 2020

Արմեն Սարգսյանը հանդիպել է Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի անդամների և շվեյցարացի գործարարների հետ

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում աշխատանքային ճաշի շուրջ հանդիպում է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի անդամների և շվեյցարացի, նրանց թվում՝ շվեյցարահայ գործարարների հետ: Այն կազմակերպել է Շվեյցարիա-Հայաստան առևտրա-արդյունաբերական պալատը՝ Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանության աջակցությամբ։

Շվեյցարիա-Հայաստան առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Մայք Բարոնյանը շնորհավորել է Հայաստանի նախագահին և ժողովրդին 2019 թվականի հաջողությունների համար և նշել, որ նախագահ Սարգսյանի ներկայությունը միջոցառմանը մեծ նշանակություն ունի համայնքի և առևտրի պալատի անդամների համար:

«Վերջին վեց ամիսների ընթացքում պատիվ եմ ունեցել արդեն չորրորդ անգամ հանդիպել Հայաստանի նախագահին,- իր խոսքում նշել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը։- Նրա տեսլականի, ծրագրերի, իմաստուն մտքերի մասին լսել եմ ոչ միայն ներդրումային քաղաքականությանը վերաբերող հանդիպումների կամ «Մտքերի հայկական գագաթնաժողովի» շրջանակում, այլ նաև ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Նշանավոր անձանց խմբի քննարկմանը, որը տեղի ունեցավ անցյալ տարի: Այդ քննարկման ընթացքում մենք հնարավորություն ունեցանք լսել նախագահի տեսակետները համաշխարհային խնդիրների, դրանց լուծման վերաբերյալ, մասնավորապես՝ զարգացող երկրների համատեքստում, ինչպես նաև նրա առաջնորդող մտքերը ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի ապագա դերի մասին»:

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրենը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ զեկույցը կազմելն իրենց վստահելու համար։ Նա նշել է, որ այն կօգնի Հայաստանին բարելավել ներդրումային միջավայրը և համաշխարհային մրցունակ դաշտում լինել առաջնագծում: 

«Հայաստանում զգալի փոփոխություններ կլինեն, եթե ղեկավարությունը որդեգրի երկիրը տարածաշրջանի համար բիզնեսի հանգույց դարձնելու տեսլականը, ինչպես նաև առաջընթաց գրանցի ՏՏ և արհեստական բանականության ոլորտում՝ լինելով համաշխարհային շղթայի մասնիկ,-ասել է նա։- Մենք մեծ ներուժ ենք տեսնում Հայաստանում ագրոբիզնեսի, տեքստիլ արդյունաբերության, գինեգործության և զբոսաշրջության ոլորտներում։ Տեսնելով այդ ներուժը՝ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովը շարունակելու է աջակցել Հայաստանին՝ բարելավել երկրի ներդրումային միջավայրը»:

Իր խոսքում նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ջեյմս Ժանին՝ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի կատարած աշխատանքի համար՝ անդրադառնալով նաև դրա նախապատմությանը:

«Մեկ տարի առաջ, երբ ես Ժնևում էի, խնդրեցի զեկույց պատրաստել Հայաստանի մասին՝ ինչպիսի՞ն են Հայաստանում ներդրումների մարտահրավերները, Հայաստանի ո՞ր ոլորտում է առկա ներուժ։ Նրանք հիանալի աշխատանք կատարեցին։ Նախ՝ հանդես եկան հետաքրքիր գաղափարներով՝ հիմնված ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև Հայաստանի և արտերկրի ներդրումային հանրության դիտարկումների վրա։ Սա հակիրճ զեկույց է, սակայն՝ համապարփակ։ Եվ Հայաստանի համար նրանք այս աշխատանքը կատարել են անվճար, որի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել։ Հույս ունեմ մարտի սկզբին Հայաստանում տեսնել գործընկերների այլ երկրներից՝ տարբեր երկրների առաջնորդների, երբ մենք կքննարկենք ՄԱԿ-ի այս կազմակերպության ապագան։ Ինձ համար մեծ պատիվ է ղեկավարել այդ կազմակերպության Նշանավոր անձանց խումբը»: 

Ինչ վերաբերում է առկա մարտահրավերներին, նախագահ Սարգսյանը դրանց անդրադառնալով՝ մասնավորապես ասել է․ «Բոլորին է հայտնի, որ մարտահրավերները ձեռքբերումներից շատ են։ Իմ ընկալմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարը նշանակում է ստեղծել մշակույթ, երբ մարդիկ պետք է անհանդուրժող լինեն կոռուպցիայի հանդեպ։ Դա պետք է դառնա մեր մշակույթի մի մասը, ինչպես մշակույթի մաս է դարձել եվրոպական մի շարք երկրներում՝ ներառյալ Շվեյցարիան։ Ուստի, դրան հասնելու համար որոշակի գործընթացների միջով պետք է անցնել՝ փոխելով իրավական համակարգը։ Դա շատ մեծ մարտահրավեր է»։ Որպես մեկ այլ մարտահրավեր՝ նախագահ Սարգսյանը նշել է տնտեսության կառուցվածքի փոփոխությունը։ «Այն պահին, երբ սկսում ես պայքարը կոռուպցիայի դեմ, պետք է սկսել անցումն օլիգարխիկ տնտեսությունից շատ ավելի բաց հասարակություն, - ասել է նախագահը։ - Այժմ մարդիկ քաղաքականապես ավելի բաց են, քան երկու տարի առաջ։ Հայաստանում ստեղծվեց մի հասարակություն, երբ երիտասարդները սկսեցին երազել և ունենալ մեծ երազանքներ, որ իրենք կարող են ստարտափեր ունենալ, լինել հաջողակ»:

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ աշխարհը գտնվում է խաչմերուկում. «Ես կարծում եմ, որ շատ քաղաքական գործիչներ և գործարարներ հուսահատվում են, քանի որ նրանք չգիտեն՝ ինչ է կատարվում, չեն կարող կանխատեսումներ անել,- նշել է Հայաստանի նախագահը։- Նրանք չեն կարող կանխատեսել, թե ինչ է կատարվելու, այս կամ այն քաղաքական գործիչն ինչ է հայտարարելու, ինչպես են շուկաներն արձագանքելու դրան։

Ի՞նչ է կատարվում։ Այս հարցն այսօր շատ պատասխաններ չունի։ Աշխարհի կանխատեսելիությունը կտրուկ նվազել է։ Սակայն կան վերլուծաբաններ և փիլիսոփաներ, որոնք այս իրավիճակը դրական են գնահատում, քանի որ մենք չգիտենք՝ ի՞նչ անել, չգիտենք՝ ի՞նչ ուղղությամբ ենք առաջ գնալու, համաշխարհային տնտեսության համար չկան կայունության սյուներ։

Ես միշտ կարծել եմ, որ անորոշությունը ծնում է հնարավորություն։ Եթե չկա կանխատեսելիություն, սակայն դու ունես ճիշտ զգացողություն և ճիշտ ես կանխատեսել, ուրեմն դու շահած ես դուրս գալիս։ Եվ անորոշության միջավայրում Հայաստանի ապագայի ուղին զարգացումն է։ Հաջողության հասնելու համար կա միայն մեկ ճանապարհ՝ ջանասիրաբար աշխատել զարգացման ուղղությամբ և օգտագործել այդ հնարավորությունը, քանի որ քաղաքական և տնտեսական առումով մենք ոչ միայն չենք կարող շատ բան կանխատեսել, այլև մենք տեխնոլոգիական մեծ փոփոխության խաչմերուկում ենք, որը մարդիկ կոչում են չորրորդ արդյունաբերական հեղափոխություն։ Ես այլ բնորոշում ունեմ, որը մի քանի անգամ կիրառել եմ՝ քաղաքական կամ արագընթաց հեղափոխություն։ Սա նախորդ հեղափոխությունների նման հերթական հեղափոխություն չէ, որը կբացահայտի, թե փայտը վառելով կարելի է էներգիա ստանալ, կամ որքան օգտակար կարող են լինել համակարգիչները: Մենք մշտական հեղափոխությունների եզրին ենք, քանի որ մենք բացահայտել ենք՝ ինչքան հզոր կարող է լինել փոքրը։ Մենք բացահայտել ենք՝ որքան հզոր կարող է լինել մաթեմատիկական ծրագիրը, մաթեմատիկական մոդելավորումը՝ արհեստական բանականության ձևով։ Մենք նոր դարաշրջանում ենք։ Մենք գործ ունենք ապագա տանող «նոր դռների հետ»։ Երբ կա նոր մեկնարկ, բոլորը հավասար են՝ ամենաաղքատները, ամենահարուստները, ամենաուժեղները և ամենաթույլերը։ Այստեղ ես առավելություն եմ տեսնում մեր ազգի համար։ Այս նոր աշխարհում իմաստալից է այն, ինչ կոչվում է կապվածություն։ Սա մեր մարդկային բնության մեջ է։ Երբ մենք ծնվում ենք, չենք ունենում կապվածության գործիքներ։ Մենք կապվում ենք աշխարհին մեր մայրիկի միջոցով։ Սակայն այժմ կապվածությունը ևս փոփոխվում է։ Օրինակ՝ իմ երկամյա թոռնիկը, ինչպես նաև մյուս թոռնիկները ինչ-որ չափով արդեն իսկ ապրում են վիրտուալ տիրույթում, քանի որ նրանց բացահայտած առաջին գործիքներից է եղել գաջեթը։

Վաղը բոլորն ապրելու են երկու կյանքով՝ լույսի արագությամբ հաղորդակցություն ապահովող վիրտուալ կյանքով և նյութական: Մենք մի ազգ ենք, որը համաշխարհային է և փոխկապակցված: Ձեզ կզարմացնեն տվյալները, թե Լոս Անջելեսում, Բուենոս Այրեսում, Մոսկվայում կամ այլ վայրում ապրող ինչքան շատ հայեր ինտերներտի միջոցով հետաքրքրվում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներով, նրանք նաև մեծ ազդեցություն ունեն երկրի վրա, ինտերնետում ներկայացնում են իրենց գաղափարները, թե ինչպես պետք է կառավարել երկիրը, որն է ճիշտ կամ սխալ: Հայաստանը նրանց ասում է, որ ժամանակն է գալ հայրենիք: Արհեստական բանականությունը գուցե աշխարհասփյուռ հայերին լավ հնարավորություն է ընձեռում՝ միմյանց հետ կապ պահպանելու համար: Այդպիսով, Հայաստանը փոքր երկիր է, բայց ունի մեծ առավելություն՝ լինելով աշխարհում ամենափոխկապակցված ազգերից մեկը:

Հավատում եմ, որ արագ զարգացող 21-րդ դարում փոքրը կարող է ոչ միայն գեղեցիկ, այլ նաև հզոր լինել: Կան շատ օրինակներ: Ես այստեղ եմ եկել Աբու Դաբիից, որտեղ մասնակցում էի «Կայունության շաբաթին»: Այդ երկիրը տպավորիչ է, այն փոքր է, բայց հզոր: Դրանից առաջ ես Դոհայում էի, որը ևս փոքր ու հզոր է: Այստեղից գնալու եմ Իսրայել, որը փոքր և հզոր է: Աբու Դաբիում ես հանդիպում և քննարկում ունեցա Ռուանդայի նախագահի հետ․ կրկին փոքր, բայց հզորացող երկիր է»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ այդ ամենը կազմակերպվածության, ճիշտ տեսլական ունենալու մասին է խոսում: «Դու պետք է գտնես քո ճանապարհը, թե ինչն ես ցանկանում հիմնովին բարեփոխել քո երկրում, գտնես հաջողության տանելու ուղիները,- ասել է նա: - Հայաստանը պետք է զարգացնի բոլոր ոլորտները, զբոսաշրջությունը, հյուրանոցները, արդյունաբերությունը, բանկային համակարգը, որը Հայաստանում լավ զարգացած է: Այս բոլոր ոլորտները փոխկապակցված են, քանի որ եթե դու զարգացնես ենթակառուցվածքները, ավելի շատ զբոսաշրջիկներ կայցելեն, եթե ավելի շատ զբոսաշրջիկ գա, ապա կունենաս անշարժ գույքի շուկայի զարգացում, սա կհանգեցնի բանկային համակարգի զարգացման և այլն:

Մենք պետք է կանգնենք մեր ոտքերի վրա և հոգ տանենք մեր բնության մասին: Բնությունը չի սահմանափակվում միայն այն տարածքով, որտեղ մենք ապրում ենք: Ես ներկայացնում ոչ թե մի երկիր, որը հարուստ է գազով, նավթով, այլ՝ մի երկիր, որը շատ հարուստ է ջրով: Մենք արևային էներգիայի ավելի արդյունավետ օգտագործման ճանապարհներ ենք փնտրում: Հպարտ եմ նշել, որ անցյալ տարվա մեր ջանքների շնորհիվ պատրաստվում ենք 400 ՄԳՎ արևային կայաններ կառուցել Հայաստանում։ Կառուցելու է «Մասդար» ընկերությունը: Սա առաջին քայլն է, իսկ մենք կարող ենք անել ավելին: Հայաստանն արտադրում է 6 անգամ ավելի շատ ջուր, քան մենք օգտագործում ենք: Շատերն այս հարցում մեզ նախանձում են: Ջուրը շատ ավելի թանկ է, քան նավթը: Ապագայում ո՞վ է ավելի հզոր լինելու՝ մեկը, որը կունենա բնություն, մաքուր օդ, մաքուր ջուր, լեռներ, սնունդ և ապրելակե՞րպ, թե մե՞կը, որը նունիսկ չի կարողանա օգտագործել մաքուր բնության հիմքը և չի կարողանա կանխատեսել ապագան: Մենք պետք է ներդրում կատարենք բնության, մաքուր ջրի, մաքուր սննդի ոլորտներում: Սա պետք է դառնա Հայաստանի այցեքարտը, լոգոն:

Պե՞տք է, արդյոք, մեծ գումարներ ծախսել մեր լոգոն գտնելու համար: Կարծում եմ՝ ոչ: Բոլորդ կհամաձայնեք, որ կարող ենք Հայաստանը ներկայացնել ոչ միայն աշխարհում ամենալավ ջրի, այլ նաև այն ամենի հայրենիք, ինչը մաքուր և օրգանական է: Սա պետք է լինի մեր լոգոն, որը մենք կօգտագործենք՝ հայկական լոլիկը, վարունգը, ծիրանը վաճառելիս: Հայաստանը պետք է դառնա մի վայր, որտեղ ապրելով դու առողջ կլինես, քանի որ այնտեղ կա առողջ սնունդ, մաքուր օդ և առողջ ապրելակերպ: Սրանք են հիմքերը: Մենք պետք է մտածենք ապագայի մասին»:

Նշելով, որ ապագան արհեստական բանականությունը, քվանտային տեխնոլոգիաներն են՝ նախագահ Սարգսյանն այդ համատեքսում ներկայացրել է իր նախագահական նախաձեռնությունը, որը կոչվում է АТОМ (Advanced Tomorrow): «Այն բաղկացած է լինելու երեք մասից, որից մեկը կլինի ապագայի «Դիսնեյ լենդը»,-մանրամասնել է նախագահը:- Եթե ցանկանում ենք Հայաստանը գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար, պետք է այնպես անել, որ նրանք գան ապագան տեսնելու: Այդ վայրն ունենալու է նաև Վաղվա թանգարան, որտեղ կկարողանանք տեսնել, թե ինչպիսին է լինելու վաղը: Երկրորդ մասը գիտական, բիզնես հարթակ է, որտեղ մենք ունենալու ենք միջազգային մեծ ընկերություններ, որոնք հետազոտություններ կիրականացնեն մաթեմատիկական մոդելավորման և արհեստական բանականության ոլորտներում: Կլինեն մեծ ընկերություններ ոչ միայն Եվրոպայից, այլ նաև ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Հնդկաստանից և Չինաստանից: Երրորդ մասը լինելու է կրթական հատվածը:

Քաղաքական ոլորտում, որպես նախագահական նախաձեռնություն, ես աշխատում եմ փոքր, բայց հաջողակ երկրների համագործակցություն ստեղծելու ուղղությամբ, այն երկրների, որոնք փոքր են, բայց մեծ հաջողություններ են գրանցել, ճիշտ բարեփոխումներ են կատարել: Հաջողության սահմանումը միշտ բարդ է եղել: Սա չի լինելու մեկ այլ G7, G20: Սա լինելու է ակումբ, որտեղ մենք կհավաքվենք և կկարողանանք կիսվել մեր գաղափարներով, թե ինչպես է հնարավոր հասնել հաջողության՝ լինելով փոքր, բայց հաջողակ և հզոր:Ես հավատում եմ, որ եթե ունենանք տեսլական, ռազմավարություն, ծրագիր և բոլորս միասին ջանասիրաբար, ձեռք ձեռքի տված աշխատենք, մեր ազգը և պետությունը կզարգանան»:

Դիմելով մեր հայրենակիցներին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է․ «Հայաստանը յուրաքանչյուրիս տունն է։ Մեզնից ոմանք մեր ամբողջ կյանքը ապրում ենք Հայաստանում, ոմանք՝ ժամանակավորապես այլ վայրում, բայց, միևնույն է, ձեր սիրտը, ինչպես, Վիլիամ Սարոյանն է ասել, լեռներում է՝ հայրենիքում: Ձեր միտքը, ձեր դրամը, դուք ֆիզիկապես այստեղ եք, բայց ձեր սիրտը, հոգին՝ Հայրենիքում: Դուք այս երկրի լավ քաղաքացիներն եք, և ես համոզված եմ, որ լավ քաղաքացիներ կլինեք նաև Հայաստանում»:

 

 

 

Դիտումների քանակ23
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Արմեն Սարգսյանը Ցյուրիխում հանդիպել է ֆրանսիական Thales Group-ի ներկայացուցիչների հետ 17:5820 Հնվ, 2020 Արմեն Սարգսյանը Ցյուրիխում հանդիպել է ֆրանսիական Thales Group-ի ներկայացուցիչների հետ Քաղաքականություն
  • Արմեն Սարգսյանը կմասնակցի Դավոսի ֆորումի 50-րդ ամենամյա հանդիպմանը 10:5020 Հնվ, 2020 Արմեն Սարգսյանը կմասնակցի Դավոսի ֆորումի 50-րդ ամենամյա հանդիպմանը Տնտեսություն
  • Արմեն Սարգսյանը հանդիպել է hայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահի հետ 17:2617 Հնվ, 2020 Արմեն Սարգսյանը հանդիպել է hայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահի հետ Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են 20:5007 Օգս, 2026
  • Օգոստոս 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4507 Օգս, 2026
  • Մեծ Բրիտանիայում ներգաղթյալների դեմ բողոքի ակցիայի ժամանակ բախումներ են գրանցվել ոստիկանության հետ 20:2907 Օգս, 2026
  • Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը գործարկվել է 20:1907 Օգս, 2026
  • Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են պաշտպանական պայմանագիր 20:1207 Օգս, 2026
  • Կրթաթոշակի մրցույթ՝ Ավստրիայի Կանանց, գիտության և հետազոտությունների դաշնային նախարարության կողմից 20:0907 Օգս, 2026
  • Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին 20:0207 Օգս, 2026
  • Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն 19:5207 Օգս, 2026
  • Թրամփն ու Միրզիյոևը քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր 19:4007 Օգս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետը զինծառայողների հետ քննարկել է կարգապահության բարձրացման խնդիրները 19:3107 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 19:2307 Օգս, 2026
  • Լուսացույցի տեղադրում՝ առանց ասֆալտը վնասելու 19:1207 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Ինչպես է «Արարատցեմենտը» սեփականացրել մարզադպրոցը. դատախազության նոր բացահայտումը 19:0007 Օգս, 2026
  • Կուբայի նկատմամբ տնտեսական ճնշումը կշարունակվի առնվազն առաջիկա 2,5 տարվա ընթացքում. Ռուբիո 18:5907 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանն ընտրվելուց հետո դարձել է աշխարհի խորհրդարանների ամենաերիտասարդ նախագահը 18:5107 Օգս, 2026
  • Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 18:3907 Օգս, 2026
  • Մեղվապահությունից՝ նարդոսի այգու հիմնում և արտադրություն 18:3407 Օգս, 2026
  • ԱԱԾ-ի հաղորդումների հիման վրա 2026-ի առաջին կիսամյակում նախաձեռնվել է 573 քրեական վարույթ 18:2407 Օգս, 2026
  • ԵՏՀ խորհրդի որոշմամբ Հայաստանը 2026-ին էլեկտրոմոբիլների համար ստացել է լրացուցիչ 5000 մեքենայի քվոտա. Պապոյան 18:1407 Օգս, 2026
  • Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ 18:0307 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին 17:5507 Օգս, 2026
  • Գործընթացը տորպեդահարելու փոխարեն պետք է բարձրացնել ԵԱՏՄ գրավչությունը. ՀՀ վարչապետ 17:4107 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:2707 Օգս, 2026
  • Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր 17:2707 Օգս, 2026
  • Պուտինը ԱՄԷ-ի նախագահի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում 17:1507 Օգս, 2026
  • Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ 17:0407 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | Ճանապարհ փակելուց մինչև բռնություն․ «Ուժեղ Հայաստանի» 13 աջակցի մեղադրանք է առաջադրվել 17:0007 Օգս, 2026
  • Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու 16:5807 Օգս, 2026
  • Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին 16:5407 Օգս, 2026
  • 5-րդ «Նավասարդ»-ը՝ Սիսիանում 16:4207 Օգս, 2026
  • Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են եռակողմ պաշտպանական պայմանագիր 16:3107 Օգս, 2026
  • Անփոխարինելի մայրական կաթը 16:3007 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3007 Օգս, 2026
  • ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել 16:2107 Օգս, 2026
  • Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանված ասորիների հիշատակը 16:1407 Օգս, 2026
  • Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին 16:0307 Օգս, 2026
  • Կասեցվել է Աշտարակում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ 15:5107 Օգս, 2026
  • Միացյալ Նահանգներն ակնկալում է առաջիկա օրերին Իրանի հետ համաձայնագիր կնքել. Բեսենթ 15:4007 Օգս, 2026
  • Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար 15:3207 Օգս, 2026
  • Իրանը չի կարող երկար դիմանալ. Թրամփ 15:2207 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2207 Օգս, 2026
  • Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում 15:1407 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց Ազգային ժողովի դահլիճը 15:0807 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում բարելավվել են հարկային կարգապահության ցուցանիշները. ՊԵԿ 15:0107 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Բարեգործության անվան տակ խաբել են վիրավորում ստացած զինծառայողներին 15:0007 Օգս, 2026
  • Հայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է․ ներկայացվել է միջազգային իրավիճակը 14:5407 Օգս, 2026
  • «Աչաջուր» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ 14:4607 Օգս, 2026
  • Սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանում 14:3907 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 14:3107 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը շրջանառությունից դուրս է բերել 1293 միավոր զենք 14:3007 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3007 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ի ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով 14:2207 Օգս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:1507 Օգս, 2026
  • ՌԴ-ի կողմից 5 միլիարդի զենքի վաճառքն Ադրբեջանին ՀՀ-ի համար սպառնալի՞ք էր, թե՞ սպառնալիք չէր. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը 14:0807 Օգս, 2026
  • ԱՄՆ-ում սահմանափակվում է «ծննդյան իրավունքով» ԱՄՆ քաղաքացիություն ստանալը 14:0107 Օգս, 2026
  • Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և իշխանություն ձևավորող միակ սուբյեկտը. Սոնա Ղազարյան 13:5407 Օգս, 2026
  • ՀԲ-ի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկվել է Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման (TRIP) ծրագրի ընթացքը 13:4807 Օգս, 2026
  • Արարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդում 13:4107 Օգս, 2026
  • Դեսպան Մկրտչյանը տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Կլաուդիա Գոլդինին ներկայացրել է ՀՀ զբաղվածության և ժողովրդագրության ռազմավարությունները 13:3607 Օգս, 2026
  • Անա Բրնաբիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 13:3007 Օգս, 2026
  • Զելենսկին և Բայրամովը քննարկել են Ուկրաինային ռուսական հարվածները և Սև ծովում իրավիճակը 13:2207 Օգս, 2026
  • Մեր և ձեր տարբերությունը ո՞րն է, դուք ուզում եք ժողովրդին գործի ընդունել ձեզ մոտ, մենք ուզում ենք գործի ընդունվել ժողովրդի մոտ. Եղոյանը՝ ընդդիմությանը 13:1107 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | ԵԱՏՄ նիստում վարչապետը հիշեցրել է՝ կառույցի սկզբունքներից է ապրանքների ազատ տեղաշարժը 13:0007 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառով 12:5907 Օգս, 2026
  • Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան 12:5007 Օգս, 2026
  • 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿ 12:4207 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ 12:2507 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցում մի քանի տասնյակ նավերի թույլ չի տրվել նավարկել Իրանի ուղղությամբ 12:1507 Օգս, 2026
  • Եկեղեցին սկսել է խառնվել ՀՀ ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցերին. Արթուր Հովհաննիսյանի ելույթը հանդարտ չանցավ 12:0707 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 12:0107 Օգս, 2026
  • Մինչ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի է ունեցել վարչապետների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը 12:0007 Օգս, 2026
  • Հանդիպում Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 11:5607 Օգս, 2026
  • Երևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ 11:4807 Օգս, 2026
  • Վանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ 11:4007 Օգս, 2026
  • ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ․ վարչապետ 11:3907 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին 11:3807 Օգս, 2026
  • Ներգրավված եմ Իրանի հետ բանակցություններում. շուտով կարող են արդյունքներ լինել. Թրամփ 11:3007 Օգս, 2026
  • Եվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք. Փաշինյան 11:2107 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանության Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են մոտոցիկլետների շահագործման խախտումներ 11:0807 Օգս, 2026
  • Կասեցվել է «Սևան-Անուշ» գազավորված ըմպելիքների արտադրությունը՝ սանիտարական խախտումների պատճառով 10:5707 Օգս, 2026
  • ՊԵԿ-ը «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ 10:4107 Օգս, 2026
  • «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը 2026-ի 6 ամսում 13 մլրդ 321 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 10:3607 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:1907 Օգս, 2026
  • Սարիգյուղի գազամատակարարումը կդադարեցվի 10:1707 Օգս, 2026
  • Որքան է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը օգոստոսի 6-ի դրությամբ 10:0607 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Կառավարության աշխատանքն առավել արդյունավետ պետք է դառնա. վարչապետ | 07.08.2026 10:0007 Օգս, 2026
  • Դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊ 09:3907 Օգս, 2026
  • Հանցավոր խումբը 9 դրվագ գործողությամբ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ 09:3607 Օգս, 2026
  • Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրվարույթ, վերականգնվել է շուրջ 20 մլն դրամ 09:2907 Օգս, 2026
  • Արփինե Սարգսյանը ոչ բավարար է գնահատել Վայոց ձորի մարզում ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ իրականացված աշխատանքը 09:2507 Օգս, 2026
  • Երևանի Սիլիկյան թաղամասի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է 09:1507 Օգս, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 09:0507 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4707 Օգս, 2026
  • Մասաչուսեթսի MIT-ի ակադեմիական ղեկավարն ընդգծել է «Ակադեմիական քաղաք»-ի կարևորությունը, պատրաստակամություն հայտնել համագործակցել հայկական կողմի հետ 08:1307 Օգս, 2026
  • Օրը սկսեցի հեծանվային զբոսանքով՝ Իսիկ Կուլ լճի ափերին․ վարչապետ 08:0707 Օգս, 2026
  • Երևանի Սիլիկյան թաղամասի աղբավայրի հրդեհը մեկուսացվել է 01:1307 Օգս, 2026
  • Ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումն իրականացնող խմբակավարները տրանսպորտային ծախսերի փոխհատուցում կստանան 00:4907 Օգս, 2026
  • «Զվարթնոց»-ի հին մասնաշենքը Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակից չի հանվի 00:2607 Օգս, 2026
  • Բացահայտելով Հայաստանը․ Մեծ Բրիտանիայի դեսպանի հերթական կանգառը Վայոց ձորի շքեղ Նորավանք վանական համալիրն է 00:0407 Օգս, 2026
  • Իրանցիները չափազանց դժվար մարդիկ են. Վենս 23:3706 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015