«Փարիզում կայացած «Նորմանդական քառյակի» գագաթնաժողովում ընդունված որոշումները չպետք է մնան թղթի վրա, ինչպես դա եղավ Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի ժամանակ»: Այս մասին ուրբաթ մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը:
«Հաջողվեց առաջընթաց գրանցել Ուկրաինայի ներքաղաքական ճգնաժամի լուծման գործում: Եռամյա ընդմիջումից հետո տեղի ունեցավ «նորմանդական ձևաչափով» գագաթնաժողովը, քանի որ Կիևում նոր ղեկավարությունը կարողացավ քայլեր ձեռնարկել նախորդ երկու գագաթնաժողովների որոշումներն իրականացնելու ուղղությամբ»,- ասել է Լավրովը:
Փարիզում դեկտեմբերի 9-ին Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հանդիպման ժամանակ ձեռք բերվեց Դոնբասում գերիների փոխանակման համաձայնությունը:
Գագաթնաժողովի մասնակիցները նաև խոստացան մինչև 2019-ի ավարտը ապահովել ամբողջական և համապարփակ զինադադարի հաստատումը տարածաշրջանում: