Ֆիլիպինների իշխանությունները հորդորել են մայրաքաղաք Մանիլայի մերձակայքից «լիովին տարհանել» գրեթե կես միլիոն մարդու այն բանից հետո, երբ կիրակի օրը Թաալ հրաբուխն արթնացավ՝ մոխիրն օդ բարձրացնելով մինչև ինը մղոն և հուշելով հնարավոր «ժայթքման» մասին:
Հրաբխի մերձակայքի բնակչությունն արդեն տարհանվել է, քանի որ ոչ միայն հուժկու ժայթքում եղավ, այլև սեյսմոլոգները նախազգուշացրել են, որ ցանկացած պահի կարող է տեղի ունենալ ևս մեկը:
CNN-ի օդերևութաբան Թոմ Սաթերը հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջում պատասխանում է մարդկանց հարցերին:
Քիչ առաջ CNN-ը նաև ուղիղ միացում էր արել դեպքի վայրից: