6,8 մագնիտուտ ուժգնության երկրաշարժ է գրանցվել Ֆիլիպիններում, որի հետևանքով 3 մարդ է զոհվել, այդ թվում՝ վեց տարեկան երեխա, 40-ից ավելին էլ վիրավորվել է:
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Մինդանաո կղզու Պադադա քաղաքից 20 կիլոմետր հեռու, քանդվել են քաղաքի առևտրի կենտրոնի շենքն ու մի քանի տուն: Էլեկտրահաղորդման գծերի խափանման պատճառով կղզու չորս քաղաքների բնակիչները մնացել էին առանց էլեկտրաէներգիայի:
Երկրաշարժի առաջին հարվածին հաջորդել են բազմաթիվ հետցնցումներ: