Ֆիլիպինյան Լուսոն կղզում Թաալ հրաբուխը ժայթքել է երկրորդ անգամ՝ արտանետելով մեծ քանակությամբ մոխիր, ինչն ուղեկցվել է կայծակներով: Տեղի իշխանությունները սահմանել են արտակարգ իրավիճակ: Դադարեցվել է բոլոր կրթօջախների աշխատանքը: Չնայած վտանգավոր իրավիճակին՝ Մանիլայի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը:
42-ամյա նիրհից արթնացած Թաալ հրաբուխը մեկ ժամվա ընթացքում Ֆիլիպինների Բատանգաս շրջանը վերածել է աղետի գոտու: Տարերքի պատճառով բնակիչների զանգվածային տարհանումը շարունակվում է: