Նիգերիայում 20 զինվոր է զոհվել և մոտ 1000 խաղաղ բնակիչ անօթևան է մնացել զինյալների հարձակման հետևանքով: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը: Մի խումբ զինյալներ գրոհել են զինվորականների տեղական ստորաբաժանումների վրա, ինչպես նաև ավերել մոտ 750 տուն:
Նիգերիայի զինված ուժերը հրաժարվել են մեկնաբանել եղելությունը: Ամենայն հավանականությամբ, զինված հարձակումն իրականացրել է երկրում ահաբեկչական ակտիվ գործունեություն ծավալող «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորումը: