Կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս տարի տնտեսական ակտիվության ցուցանիշը հետաքրքիր վարքագիծ է դրսևորում՝ հատկապես սեպտեմբերից նոյեմբեր ամիսներին: «Սեպտեմբերին մենք ունեցանք 7.5 տոկոս, հոկտեմբերին՝ 8 տոկոս, իսկ նոյեմբերին՝ արդեն 10.1 տոկոս: Այս դինամիկան կարևոր է: Պետական բյուջեի հարկային հավաքագրումների առումով էական ցուցանիշներ կան»,- նշել է վարչապետը:
ՊԵԿ նախագահը նշել է, որ սպասվում է՝ փաստացի կատարողականը լինելու է 1 տրիլիոն 461 միլիարդի շրջանակում: Այստեղից ավելացված արժեքի հարկի վերադարձը կանխատեսվում էր, որ կլինի շուրջ 42 միլիարդ դրամ, այսօր արդեն կա 40.5 միլիարդի վերադարձ:
Դավիթ Անանյանը նաև ընդգծել է, որ նախորդ տարվա համեմատ ավտոմեքենաների ներհոսքի աննախադեպ ծավալի արդյունքում պետական բյուջե ավել մուտք է եղել 55 մլրդ դրամ: