ԱՄՆ Կոլորադո նահանգի Կոլորադո Սփրինգ քաղաքի 65-ամյա բնակիչը Սուրբ Ծննդյան անսովոր հանցագործություն է կատարել, հայտնում է BBC-ն: Ձմեռ պապի նման սպիտակամորոք տղամարդը կողոպտել է Ակադեմիա բանկը, շենքից դուրս գալուց հետո էլ ավարը հանել է պայուսակից ու օդ նետել՝ «Երջանիկ Սուրբ Ծնունդ» գոչելով: Այնուհետև տղամարդը գնացել է մոտակա սրճարան և այնտեղ սպասել ոստիկանությանը: Անցորդներից ոմանք հավաքած փողերը բանկ են վերադարձրել: