Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Երեկվա՝ դեկտեմբերի 23-ի դրությամբ, 2019 թվականի պետական բյուջեն գերակատարվել է 89 միլիարդ դրամով (185 միլիոն դոլարով): Այսինքն՝ այսքան ավել հարկային եկամուտ ենք ունեցել 2019 թ. բյուջեով կանխատեսված/նախատեսվածի համեմատ:
Հավաքված գումարից, նույն օրվա դրությամբ, 40 միլիարդ դրամ ծախսվել է ԱԱՀ ժամկետանց դեբետները մարելու համար, այսինքն՝ փակվել է տնտեսվարողների նկատմամբ նախկինում կուտակված պարտքերը:
Այս տարի ԱԱՀ գծով ընդհանուր առմամբ տնտեսությանը վերադարձվել է 150 միլիարդ դրամ:
Ինչ վերաբերում է պետական բյուջեի գերակատարմանը, կասկած չկա, որ տարվա արդյունքներով այն շատ ավելի մեծ է լինելու»: