Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված է 10 հարց, որոնց մեծ մասը վերաբերում է վարկային համաձայնագրերին: Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշել է, որ հարցերի հրատապությունը կապված է 2019-ին նախատեսված անելիքների կատարման հետ: Պետբյուջեի ֆինանսավորման համար նախատեսված է եղել արտաքին աղբյուրներից բյուջետային վարկերի ներգրավում:
Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվել է. այն պարագայում, երբ տնտեսությունն աճում է, ո՞րն է պարտք վերցնելու պատճառը: Ֆինանսների նախարարի տեղակալն արձագանքել է, որ հարկային եկամուտները եղել են 62 միլիարդով ավելի, բայց ամբողջն ուղղվել է ծախսերին, հետևաբար, ֆինանսական պահանջը դեֆիցիտի առումով մնացել է նույնը: