Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Գյումրու տեքստիլագործների նախկին հանրակացարանի վթարային շենքում բնակվող տատիկներն Ամանորը կդիմավորեն նոր բնակարաններում:
«Աստված նրանց երկար տարիների կյանք տա, որ տարիներ շարունակ կրած զրկանքներից հետո վայելեն իրենց հարմարավետ պայմանները:
Շուտով այդ մռայլ «հուշարձանից» կմնան միայն լուսանկարներ»,- գրել է Պետրոսյանը՝ կից հրապարակելով խարխլված շենքի լուսանկարը:
