Ըստ ՀՀ միգրացիոն ծառայության տվյալների ՝ 2019 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետության 2670 քաղաքացի առաջին անգամ ապաստանի հայցով դիմել է ԵՄ անդամ երկրներ:
2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը նվազել է 1100 հայցվորով կամ 29%-ով:
Հայաստանի ապաստան հայցողների հիմնական թիրախային երկրներն էին Ֆրանսիան, Գերմանիան և Չեխիան: