Դեկտեմբերի 14-ին Իտալիայում տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց՝ բողոքելով նախկին փոխվարչապետ, ՆԳ նախարար Մատեո Սալվինիի և նրա «Լիգա» աջակողմյան կուսակցության դեմ:
Վերջին շրջանում սա Հռոմում կայացած ամենազանգվածային քաղաքական բողոքի ակցիան էր, որի խորհրդանիշը դարձավ հարինգ ձուկը: Շարժման մասնակիցներն այս ձկանը պատկերում են պաստառների վրա, հագուստերին, իրենց հետ խաղալիքներ են բերում և այլն:
BBC-ի փոխանցմամբ՝ Եվրոպայում «Ռուսաստանի ամենանաշնավոր ընկերներից» մեկը՝ իտալական աջակողմյան և բավական պոպուլիստական «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին, օրերս կառավարության ցրման պատճառ դարձավ այն դեպքում, երբ ինքն այդ կաբինետի փոխվարչապետն էր:
Հռոմեացիները համոզված են, որ Սալվինին վարչապետության ակնկալիքներ է ունեցել, բայց մյուս քաղաքական ուժերը, իսկ հիմա նաև՝ ժողովուրդը, որոշել են պատժել նրան իր նկրտումների և արկածախնդրության համար:
Հիշեցնենք նաև, որ երեքշաբթի օրը Իտալիայի վարչապետ, անկուսակցական Ջուզեպպե Կոնտեն հայտարարեց, որ հրաժարականի դիմում է ներկայացնում նախագահին: